-
04.12.2013|
11:12
Մտավորականության, նրա քաղաքացիական դիրքորոշման մասին ծեծված խոսքերից հոգնել եմ: Իմաստ չունի անընդհատ փորձել տեղից շարժելու անշարժը, ավյուն ու արյուն ներարկել այն երակներին, որոնք իրենց գիտակցական կյանքը սովետական իրականությունից հետո այդպես էլ չկարողացան վերաիմաստավորել:
-
03.12.2013|
17:01
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղը մեկնելու Հնդկաստան: Այս անգամ պատվիրակության կազմի մեջ մտնելու կռիվ չկա ու դժվար թե լինի: Կանայք էլ իրար չեն խառնվի:
-
03.12.2013|
11:48
Մամուլը վերջերս գրել էր, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ չէ: Մեր տեղեկություններով, գեներալը դեռ բուժման կուրս է անցնում Ֆրանսիայում և նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Թոքերի ծանր հիվանդությունը չի ուզում նահանջել: Չնայած բժիշկների ջանքերին, Գրիգորյանի առողջությունը չի վերականգնվում:
-
03.12.2013|
11:46
Մեր տեղեկություններով` «Նախախորհրդարանը» և նրան հարող շրջանակները հայտնվել են ապատիկ վիճակում, մանավանդ Ստյոպա Սաֆարյանի վերջին «ուղերձից» հետո, ուր վերջինս սևով սպիտակի վրա ասել էր, թե որտեղ են ձմեռում «Նախախորհրդարանի» խեցգետինները:
-
02.12.2013|
16:46
Սիրելի հյուրեր և գործընկերներ, ցանկանում եմ ողջունել ձեզ ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից, շնորհակալություն հայտնել, որ եկել եք միջտարածաշրջանային համաժողովին: Իհարկե, այս միջոցառման հատուկ կարևորությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:
-
02.12.2013|
15:13
Ազատության հրապարակ են եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հանրահավաքն արդեն մեկնարկել է:
-
29.11.2013|
16:19
Պարույր Հայրիկյանն այսօր հանրահավաք է հրավիրել ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրման: Նա, ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում, կարծում է, որ ՄՄ-ն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, և մեր ազգին սպառնացող այս վտանգը հնարավոր է կանխել ազգովին «ոչ» ասելով «մեզ պարտադրվող հերթական բռնի միությանը»:
-
29.11.2013|
12:39
Պուտինի այցը տեղի է ունենում անցյալ և «այժմեական» պատմական անցքերի «լայն» ֆոնի վրա: Գոնե մեզ համար: Եվ որքան էլ ասում են` պատմության անիվը հետ չի պտտվում, պարզվում է` հայոց դեպքում այդ «ոսկե կանոնը» չի աշխատում: Պտտվում է, և այն էլ ինչպես` ընկնելով նույն ծանոթ փոսի մեջ: Այս առնչությամբ կատարենք մեկ հոգևոր ընդհանրացում ու անցնենք քաղաքական բաղադրիչին. եթե պատմության դասը կրկնվում է նույնքան անողոք, եթե վեց հարյուր տարիե ի վեր դու կրկին հայտնվում ես կոտրված տաշտակի` ինքնությանդ ու անչափելիորեն դժվար ձեռք բերած անկախությանդ որոշակի կորստի առաջ, մեղադրիր քեզ, գտիր շտկումիդ ուղին:
-
29.11.2013|
11:05
Հայաստանի քաղծառայության խորհուրդը փորձում է ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը: ԵՄ-ի աջակցությամբ «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 ծրագրի» շրջանակներում իրականացվող «Կատարելություն հանրային հատվածում» դրամաշնորհային ծրագրին մասնակցել է նաև Հայաստանի քաղծառայության խորհրդի արտաքին կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը:
-
29.11.2013|
00:20
Այն, որ Հայաստանի պետական կառույցներում քաղաքացիների դիմումներին, նամակներին շատ ուշ են արձագանքում, ու արձագանքն էլ արձագանքի նման չէ, հայտնի է յուրաքանչյուրին: Քաղաքացիների մտահոգությունները պաշտոնյաներին «հասցնող» օղակը պետք է ծանրաբեռնված ու օպերատիվ աշխատի, սակայն հայկական իրականությունն այլ բան է փաստում: